Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 նոյ 2025 13:04

Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի hակամարտության ֆինանսավորումը. Քերոլայն Լևիթ

Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի hակամարտության ֆինանսավորումը. Քերոլայն ԼևիթԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Ուկրաինայի հակամարտության ֆինանսավորումը ամերիկացի հարկատուների գումարներով, սակայն Վաշինգտոնը շարունակում է ՆԱՏՕ-ի զենք վաճառել Կիևին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Մենք չենք կարող դա [զենք մատակարարելը] անվերջ անել, և նախագահը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Նա խաղաղ ժամանակների նախագահ է, դրան է ձգտում, և այսօր նա շարունակում է լավատեսորեն և հույսով լի մնալ [խաղաղության համաձայնագրի] նկատմամբ», - ասել է նա։

Ամռանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի համար զենքի մատակարարման նոր սխեմայի մասին. ԱՄՆ-ն Կիևին զենք է վաճառում ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում 10% հավելավճարով։ Մեխանիզմը կոչվում է Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր