Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

26 նոյ 2025 10:46

Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից

Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակիցԴոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից, գրել է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում։

«Ուկրաինայում մարտական ​​գործողությունները դադարեցնելու 28 կետանոց ծրագրով Թրամփի Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համարվել Եվրոպայի դաշնակից, որի հետ նույնիսկ չի խորհրդակցում իր սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ», - հայտարարել է Բորելը։

Նա նշել է, որ Եվրոպան պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության այս փոփոխություն» և համապատասխանաբար արձագանքի։ Թրամփի ծրագիրն ինքնին ցույց է տալիս ԵՄ-ի հանդարտեցման ռազմավարության ձախողումը։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ի զիջումները Թրամփի պահանջներին՝ ռազմական ծախսերի, սակագների, թվային կարգավորման, հարկման և էներգամատակարարման վերաբերյալ ոչ մի արդյունք չեն տվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր