Տեսանյութ.Տիկին Վարդանյան, խի՞ չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վա՞տն է, որ չեք ընտրելու նրան, թե խառնվել-բաժանվել ու հեքիաթ եք պատմում          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 նոյ 2025 14:29

Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորություններն այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար

Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորություններն այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համարԸնդդիմադիր դաշտի բոլոր ուժերը, ազգային պետական մտածողություն  ունեցող քաղաքական և հասարակական  շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորություններն այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար: Ազգային ժողովում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերը՝ անկախ իրենց տարաձայնություններից՝ տարբեր հարցերի շուրջ, գոյություն ունեն կարևոր ու առանցքային հարցեր, որոնց շուրջ պետք  է համագործակցեն»,-ընդգծել է պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ միավորելով ուժերը պետք է բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր