Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա          Հրդեհ է բռնկվել Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ կայանված «Nissan Teana»-ում       Տավուշի մարզում հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները շարունակում են իրականացնել ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքներ    

26 նոյ 2025 15:05

ՔՊ-ին լոյալություն ցուցաբերելու համար Անուշավան սրբազանը կրկին կդառնա ԵՊՀ դեկան

ՔՊ-ին լոյալություն ցուցաբերելու համար Անուշավան սրբազանը կրկին կդառնա ԵՊՀ դեկանԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որին աշխատանքից հեռացրել էին այս տարվա հունիսին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ակցիային մասնակցելու համար, առաջիկայում կրկին վերընտրվելու է այդ պաշտոնին, որովհետև ունի իշխանական աջակցություն, այս մասին 24News-ին հայտնել են նրան մոտ կանգնած աղբյուրները

Ըստ կայքի՝ համապատասխան զանգ կառավարական օղակներից արդեն արվել է ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին՝ հայտնելով, թե սրբազանին այլևս կարելի է բարի աչքով նայել։ Անուշավան սրբազանի հանդեպ «ողորմած» վերաբերմունքը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ, նա համաձայնվել է մտնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը քննող հանձնախմբի մեջ ու ստորագրել նրա կարգավիճակը սառեցնելու մասին դիմումը, հետո «սլիվ» է արել դա հանրությանը, ինչպես նաև առաջիկա կիրակի օրը սպասվող պատարագին, որը տեղի է ունենալու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում, համաձայնվել է դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու մյուս բարձրաստիճան հոգևորականի՝ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին բարձրացնել խռովություն ընդդեմ Վեհափառ Հայրապետի։

«Եվ այս ամենի «վարձքն էլ», ինչպես և սպասվում էր, լինելու է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանում իր վերընտրությունը, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։

Ի դեպ, Անուշավան սրբազանը հայտնի է այլևս ՔՊ-ի կողմն անցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ մտերիմ հարաբերություններով, նրանց հաճախ կարելի է տեսնել միասին՝ երկուսն էլ սիգարի մեծ սիրահարներ են։ Նրանց երրորդ ընկերը Գարեգին Բ-ի քրոջորդի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն է, որն այս պահին գտնվում է կալանքի տակ այն իշխանության ջանքերով, ում իրենց հավատարմությունն են հայտնել այս երկու հոգևորականները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր