Մայիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչից են վախեցած, էլ դուք ինչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք       Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում    

28 նոյ 2025 15:11

Եթե Կճոյանը եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի՝ ապա պետք է կարգալույծ արվի, սա վերաբերում է նաև մնացածին

Եթե Կճոյանը եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի՝ ապա պետք է կարգալույծ արվի, սա վերաբերում է նաև մնացածինԿճոյանին պետք է կարգալույծ անել, և բոլոր նրանց, ովքեր դեմ են Եկեղեցու միացյալ կարծիքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։

«Եթե Կճոյանն առանց Վեհափառի գիտության է հանդիպել Փաշինյանին և եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի՝ ապա պետք է կարգալույծ արվի։ Սա վերաբերում է նաև մնացածին։ Եթե նրանք եկեղեցու դիրքորոշումից այլ դիրքորոշում ունեն՝ եկեղեցում չեն կարող լինել։ 

Եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ, այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ Եպիսկոպոսաց ժողովը, Մայր աթոռում, Վեհափառ Հայրապետի ատենապետությամբ կորոշի»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր