Հունիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է    

02 դեկ 2025 12:00

ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ

ՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել, ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմՔՊ համամասնական ցուցակում չեմ առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ դրա համար տարբեր պատճառներ ունի։ 

Նա հարկ համարեց հիշեցրեց, որ ինքը մասնագիտությամբ ճարտարագետ է ու տնտեսական զարգացման տարբեր ուղղություներով։ «Միջազգային տարբեր ընկերներ եմ բերել Հայաստան, իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ քաղաքականությամբ ու դրա հիմնական մղող ուժն այն է եղել, որ ՀՀ-ում ընտրություններ են պարբերաբար կեղծվել և ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել։ Դրա համար հիմնել ենք ՀԿ հետո ՔՊ-ի հիմնադիր անդամ եմ եղել, ընտրվել եմ կուսակցության վարչությունում, և ՀՀ-ում տեղի է ունեցել 2018-ի հեղափոխությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այնուհետև տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 

«Հայաստանում կարելի է ասել՝ զրոյից ռազմարդյունաբերության ոլորտ ենք հիմնել և այսօր արդեն կես մլրդ դոլարի եռամյա պայմանագրեր են կնքվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ տեսնում է, որ ինքն առավելագույնս արդյունավետ է բիզնեսի զարգացման, ՀՀ-ում տեխնոլոգիական, ռազմարդյունավերական ոլորտի կայացման գործում; 

«ՀՀ-ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ»,-ասաց նա՝ ընդգծելով որ կուսակցությունից դուրս չի գալու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր