Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

06 դեկ 2025 21:30

«Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառ Հայրապետը աղոթք հնչեցրեց` ապօրինաբար կալանքի տակ գտնվողների համար

«Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառ Հայրապետը աղոթք հնչեցրեց` ապօրինաբար կալանքի տակ գտնվողների համար«Վեհափա ՜ռ», «Վեհափա ՜ռ»,-Վեհափառ Հայրապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով և հայրապետական մաղթերգով:

Վեհափառ Հայրապետը քաղաքացիների հետ աղոթք հնչեցրեց` առ Աստված` գերեվարված սրբազանների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, բոլոր անօրինաբար բանտում պահվող զավակների համար` հայցելով, որ նրանք Աստծո կամոք, Աստծո ողորմությամբ շուտով ազատ արձակվեն և վերադառնան իրենց օջախներ` ազգանվեր նվիրյալ ծառայության: 

«Սիրելի բարեպաշտ, հավատավոր զավակներ, սիրելի հոգևորականներ, խորապես զգացված մեր գնահատանքն ենք ցանկանում եմ բերել ձեզ` հայրապետական մեր սերն ու օրհնությունը, որ դուք այսօր` այս պահին, եկել եք օդանավակայան` ձեր զորակցությունը, հավատարմությունն արտահայտելու ՀԱՍԵ: Մենք հայրապետական եռօրյա այցով մեկնեցինք Ժնև և Մարսել, հանդիպում ունեցանք մեր հավատավոր զավակների հետ: 

Հայրապետիս համար խորը գոհունակություն է արձանագրել, որ և Ժնևի, և Մարսելի համայնքներն ապրում ու գործում են հոգևոր և ազգային ոգով, աշխույժ կյանքով: Նրանց գործունեությունը բարձրորեն գնահատվում և ջերմ վերաբերմունքի է արժանանում քաղաքային և շրջանային իշխանությունների կողմից: Այդ վերաբերմունքին մենք ականատես և ականջալուր եղանք` մեր հանդիպումների ընթացքում` պետական ներկայացուցիչների հետ»,- հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր