Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ          Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը       Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար    

10 դեկ 2025 13:09

Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի

Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարիՌուսաստանն առաջնահերթություն է տալիս Ուկրաինայում երաշխավորված և կայուն երկարաժամկետ խաղաղությանը, այլ ոչ թե հրադադարին։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Զելենսկու՝ Կիևի էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

«Առաջին հերթին, մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի: Կայուն, երաշխավորված, երկարաժամկետ խաղաղությունը, որը ձեռք կբերվի համապատասխան փաստաթղթերի ստորագրման միջոցով, բացարձակ առաջնահերթություն է», - նշել է Պեսկովը։

Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն աշխատում է Ռուսաստանի հետ էներգետիկ զինադադարի առաջարկի վրա և այս մեխանիզմի պատասխանատվությունը դրել է Մոսկվայի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր