Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 դեկ 2025 12:10

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և ուղղվել է դեպի այլընտրանքային օդանավակայան։

Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։

Ըստ «Բազա»-ի՝ Փաշինյանի «ACJ319»-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղվել է դեպի Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին։ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո թռչել է Մոսկվա և պատրաստվել է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր