Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»       ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչեւ ապրիլի 4-ը․ «Հրապարակ»    

11 դեկ 2025 13:40

Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում

Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնումՄոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք, առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկում են: Սպասենք զարգացումներին: Այլ մեկնաբանություններ այս պահին չունեմ՝ հասկանալի պատճառներով: Հետո արդեն Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումները կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու»,-ասել է նա:

Ի դեպ, այսօրվա խուզարկություններին նախորդել էր Արցախի Սահմանադրության օրվան նվիրված խորհրդարանական լսումները, որոնք տեղի են ունեցել երեկ։

Բարձրացվել էր արցախցիների վերադարձի հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր