Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

13 դեկ 2025 18:17

Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա

Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանաՌուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ТАСС-ի փոխանցմամբ։

«Բրյուսելն ուշադիր թաքցնում է այն փաստը, որ ԵՄ երկրների քաղաքացիները կվճարեն իրենց քաղաքական նկրտումների համար։ Մեր պատասխանը չի ուշանա»,-ընդգծել է Զախարովան։

Նա նշել է, որ Ռուսաստանի Բանկը դեկտեմբերի 12-ին հրապարակել է մանրամասն հայտարարություն այս հարցի վերաբերյալ։

«Արդեն ձեռնարկվում են կոնկրետ քայլեր։ Նույն օրը ռուսական կարգավորող մարմինը տեղեկացրեց Մոսկվայի արբիտրաժային դատարանում Եվրոքլերի դեպոզիտարիայի դեմ հայց ներկայացնելու մասին՝ Ռուսաստանի Բանկին պատճառված վնասի վերականգնման համար», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր