Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը          ԱԱԾ-ն դիմել է ինձ համագործակցության համար, բայց կարճ ժամանակ անց այն դադարել է       Մեր երկրին պետք է ապագայի վարչապետ, մեր վարչապետի թեկնածուն հներից չի լինելու, նորերից չի լինելու    

14 դեկ 2025 18:36

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անպատասխանատու հայտարարություններ է անում, պարզապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանի հետ պատերազմին պատրաստվելու անհրաժեշտության մասին խոսքերը։

«Մենք, փառք Աստծո, մեծացել ենք մի երկրում, որտեղ խնամքով պահպանում ենք հիշողությունն այն մասին, թե ինչ հաջողվեց անել Եվրոպան ֆաշիզմից փրկելու համար»,-նշել է նա։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ դաշինքը կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ թիրախը։

Նա նշել էր, որ դաշինքի չափազանց շատ անդամներ «չեն զգում իրավիճակի հրատապությունը» և կարծում են, որ «ժամանակը մեր օգտին է»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել էր, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը և արտադրությունը պետք է արագ աճի, և որ նրանց զինված ուժերը պետք է ունենան անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ ամեն ինչ։

Ռյուտեն հավելել էր․ «Հակամարտությունը մեր շեմին է»։ Նա կոչ էր արել ՆԱՏՕ-ի երկրներին միասնության և վճռականության, ինչպես նաև պաշտպանության մեջ ներդրումներ անել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր