Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

17 դեկ 2025 11:19

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքերՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

3 անշարժ գույք.
1 գույքի գնման իրավունք.
1 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար.
1 փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 1 միլիոն 759 հազար դրամ.
945 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
22 միլիոն 661 հազար դրամ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր