Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

18 դեկ 2025 15:39

Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի

Ինչներիս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինիԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, մարդիկ կանխիկով կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում: Այս մասին  կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են՝ եթե կանխիկով կտաք փողը ուրիշ գին է, եթե քարտով՝ ուրիշ: Ես գնալով ավելի եմ հակվում, որ կանխիկի հարցը պիտի լուծենք»,- նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով վերոհիշյալ խանութի դեպքին, Փաշինյանն ասել է, որ պետք է փակել այդ խանութը. «Գտեք ձևը ու փակեք էդ խանութը, այդ խանութում պետք է առևտուր չլինի: Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը, ստուգելու եմ, ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի՝ այդ խանութը պիտի չբացվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր