Եկեղեցու դեմ այս հարձակումները փորձեր են՝ շեղել Հայաստանում տեղի ունեցող իրական խնդիրներից
Եկեղեցու դեմ այս պրոցեսները, հարձակումներն իշխանությունների օրակարգն է, փորձ է՝ շեղել Հայաստանում տեղի ունեցող իրական խնդիրներից։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Խնդիրներից առաջինը, Կարապետյանի դիտարկմամբ, համատարած աղքատությունն է, որի մակարդակը ՀՀ-ում չի իջել, պետական պարտքն աճել է։ Լուրջ աշխատանքներ չեն տարվել՝ մարդկանց կյանքը ֆինանսապես բարելավելու համար։
«Օրակարգն այն է, որ երկրում անգամներով աճել է հատուկ տեսակի նյութերի օգտագործումը»,- նշեց Կարապետյանը՝ մտահոգություն հայտնելով, որ 7 տարվա մեջ 4-5 անգամ աճել է թմրաշրջանառությունը, ընդ որում, սինթետիկ։
