Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը    

23 դեկ 2025 23:29

Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում

Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքումԼիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին։

Կործանումը տեղի է ունեցել Տրիպոլի թռիչքից կարճ ժամանակ անց։

Անկարայից Տրիպոլի թռչող Falcon 50 ինքնաթիռը անսպասելի անհետացել է ռադարներից։ Ինքնաթիռում եղել է հինգ ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Հադդադը։ Այս մասին հայտնել է Habertürk-ը։

Դեպքից հետո Թուրքիայի իշխանությունները ժամանակավորապես փակել  են Անկարայի օդային տարածքը։

Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Հադդադը ժամանել էր Անկարա՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի հրավերով և բանակցություններ է վարել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր