Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ռուսաստանում Telegram-ի գործունեությունը կսահմանափակվի       ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել    

26 դեկ 2025 18:03

Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև Հայաստանում

Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև Հայաստանում2026 թվականին մենք կտեսնենք դրական դինամիկայի շարունակությունը Հայաստանի հետ հարաբերություններում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Բայրամովը նշել է, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել քաղհասարակության ներկայացուցիչների միջև փոխայցերը շարունակելու վերաբերյալ. «Բարձր մակարդակի հանդիպումների առումով, սահմանազատման հանձնաժողովի 12-րդ նիստն առաջին անգամ անցկացվել է Գաբալայում։ Ի տարբերություն նախորդ 11 հանդիպումների, այն սահմանին չի անցկացվել։ Նմանատիպ հանդիպումներ կարող են անցկացվել նաև Հայաստանում։ Հաջորդ տարի մենք կտեսնենք այս գործընթացների շարունակությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր