Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»          Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ       Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»    

29 դեկ 2025 18:05

Պուտինը պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ, սրանք խաղաղության նշաններ չեն

Պուտինը պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ, սրանք խաղաղության նշաններ չենՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Անկեղծ ասած, ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում։ Նա խաղաղության մասին չի խոսում։ Նա պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ։ Սրանք խաղաղության նշաններ չեն»,-ասել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ Ուկրաինան հետաքրքրված է, որ Ռուսաստանը փոխհատուցի վնասը․ «Մեզ համար հիմնարար կարևոր է միջոցներ ստանալ մեր պետությունը վերականգնելու համար»,-հավելել է Ուկրաինայի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր