Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը    

29 դեկ 2025 19:29

ՀՀ-ն և Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համար

ՀՀ-ն և Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համարՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։

2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:

Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր