Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 դեկ 2025 11:36

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. ՀԿԿ

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը. ՀԿԿԱրմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օրերս ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանը և Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր