Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

02 հուն 2026 19:53

Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ Թրամփ

Սպիտակ տան բժիշկները հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ․ Դոնալդ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է իր կատարյալ առողջությամբ։

«Սպիտակ տան բժիշկները հենց նոր հայտնեցին, որ ես «կատարյալ առողջ» եմ, և որ երրորդ անգամ անընդմեջ ես ճիշտ պատասխանեցի ճանաչողական թեստի հարցերի 100%-ին, որը ոչ մի այլ նախագահ կամ նախկին փոխնախագահ չի համարձակվել հանձնել։

Ես խորապես համոզված եմ, որ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրված յուրաքանչյուր ոք պետք է պարտավոր լինի հանձնել խիստ, իմաստալից և վավերացված ճանաչողական թեստ։

Մեր մեծ երկիրը չեն կարող կառավարվել «ՀԻՄԱՐ կամ ԱՆԿԱՐՈՂ ՄԱՐԴԻԿ»»,- գրել է Թրամփը՝ TruthSocial սոցիալական ցանցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր