Տեսանյութ.Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է. հայտարարվել է 40-օրյա սգո շրջան          Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում       Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է    

08 հուն 2026 11:54

ԵՄ-ն չի կարող հանդուրժել միջազգային իրավունքի խախտումները, Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին

ԵՄ-ն չի կարող հանդուրժել միջազգային իրավունքի խախտումները, Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդինԵվրոպական Միությունը չի կարող հանդուրժել միջազգային իրավունքի խախտումները՝ լինի դա Կիպրոսում, Լատինական Ամերիկայում, Գրենլանդիայում, Ուկրաինայում, թե Գազայում, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիայի կամ Գրենլանդիայի վերաբերյալ ոչինչ չի կարող որոշվել առանց Դանիայի և Գրենլանդիայի»,- ընդգծել է Կոշտան։

«Նրանք վայելում են Եվրոպական Միության լիակատար աջակցությունն ու համերաշխությունը»,- ասել է նա։

Ամերիկայի Միայակ Նահանգները տևական ժամանակ ցանկանում է անեքսիայի ենթարկել Գրենլանդիան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր