Քահանայի կնոջը «դոմփելու» համար վտարված Վազգեն Միրզախանյանի հե՞տ եք պայքարելու սրբապղծության դեմ
Ձեր կողմն անցած տիրադավ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը նախկինում, երբ եղել է Վիահայոց թեմի առաջնորդ՝ սեռական կապի մեջ է եղել կամ ինչպես դուք եք սիրում ասել՝ «դոմփել է» իր քահանայի կնոջը, ու դրանով պատճառ հանդիսացել այդ քահանայի ընտանիքի փլուզմանը, դա մեծ սկանդալի առիթ է դարձել, արդյունքում իրեն վտարել են այդ թեմից, որպեսզի ավելի մեծ զարգացումներ չլինեն։ Այս մասին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում ասաց լրագրողներից մեկը՝ հարցնելով, թե ինչպե՞ս է Փաշինյանը այս մարդու միջոցով փորձում պայքարել սրբապղծության դեմ; «Ինքը պղծությամբ զբաղվե՞լ է, պի՞ղծ է, թե մաքրամաքուր կուսակրոն է»,-հարցրեց լրագրողը։ Փաշինյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի. «մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու նպատակ չունի։
Ես ինքս գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ գալիս ու մեղքերի թողություն խնդրում։ Մենք որևէ մեկի հավատաքննության չենք ենթարկում։ Մեր ստորագրած հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար, եթե ուզում է՝ կարող է միանալ դրան»։
