Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալ և փակել Արցախի էջը          Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի «Երևան-կենտրոն» ՔԿՀ       Եթե այդքան լուրջ պատճառ չլիներ՝ Հայկ Սարգսանը ցուցակում կլիներ    

16 հուն 2026 14:33

Եթե այդքան լուրջ պատճառ չլիներ՝ Հայկ Սարգսանը ցուցակում կլիներ

Եթե այդքան լուրջ պատճառ չլիներ՝ Հայկ Սարգսանը ցուցակում կլիներՔՊ վարչությունը ավարտել է պատգամավորներին ընտրելու գործընթացը, հայտեր էին ներկայացրել հիմնականում մարդիկ, ովքեր կուսակցական էին, որոնց մենք ճանաչում ենք նաև կուսակցական գործունեությունից, դիմել են նաև գործող պատգամավորների գրեթե 99 տոկոսը։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդգծելով, որ որոշումների 99 տոկոսը կայացվել են կոնսենսուսով։ 

Հարցին, թե ինչու են մերժել Հայկ Սարգսյանին, ով պնդում է, որ իրեն պարզաբանում չի ներկայացվել՝ Սիմոնյանն ասաց, որ Սարգսյանը գիտի՝ ինչու են մերժել իրեն։ 

«Իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, բայց մնացածին այդպես չի ներկայացվել, ոնց իրեն է ներկայացվել։ Ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո՝ պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ 
Այդքան լուրջ պատճառ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի»։ 

Դիտարկմանը, թե իր հետ կապված խնդիրներն են նման որոշման պատճառը՝ Սիմոնյանը վստահեցրեց. «Իմ հետ կապված որևիցե խնդիր չկա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր