Պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ
Իրաքում իրանամետ «Քաթաիբ Հըզբոլլահի» ավագ հրամանատար Աբու Թալիբ ալ-Սաիդին «Շաֆաք Նյուզ»-ին հայտարարել է, որ «դիմադրության» հրթիռները և անօդաչու թռչող սարքերը պատրաստ են հարվածել ամերիկյան ռազմական բազաներին Իրաքում և ամբողջ տարածաշրջանում, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի Իրանի դեմ։ «Մեր ձեռքերը մեր զենքերի վրա են»։Նա նշել է, որ «Քաթաիբ Հըզբոլլահը» ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հակամարտության մաս է կազմում և չի մնա չեզոք։
Զինվորականն ասել է, որ խումբը նախկինում ձեռնպահ է մնացել Իրանի դեմ ԱՄՆ-ի 12-օրյա պատերազմի ընթացքում մասնակցելուց՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ցուցումներից հետո։ «Սակայն այժմ իրավիճակը բոլորովին այլ է», - հավելել է նա՝ խմբի ներկայիս պատրաստվածությունը բնութագրելով «շատ բարձր»։
