Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերի» հետ
Հունվարի 18-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ստորագրել է հրադադարի և լիակատար ինտեգրման համաձայնագիր Սիրիայի կառավարության և քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) միջև, հաղորդում է «SANA»-ն։Համաձայնագիրը բաղկացած է 14 կետից։ Այն, ի թիվս այլ բաների, ներառում է.
Անհապաղ հրադադար և ՍԴՈՒ դուրսբերում Եփրատ գետից այն կողմ։
Դեր էզ-Զորի և Ռաքքայի նահանգների, այդ թվում՝ բոլոր հաստատությունների և նավթի ու գազի հանքավայրերի ամբողջական փոխանցումը Սիրիայի կառավարության վերահսկողությանը։
Ալ-Հասաքե նահանգի քաղաքացիական ինստիտուտների ինտեգրումը սիրիական պետության կառույցներին։
ՍԴՈՒ ամբողջ անձնակազմի ներառումը սիրիական բանակում և ներքին գործերի նախարարությունում յուրաքանչյուրին առանձին ստուգումից հետո։
«Իսլամական պետության» բանտերի և բանտային ճամբարների պատասխանատվությունը Սիրիայի կառավարությանը հանձնելը:
Այն ալ-Արաբ քաղաքից զգալի ռազմական ներկայության դուրսբերումը և տեղական ոստիկանական ուժերի ձևավորումը։
Հունվարի 18-ին, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ սիրիական զորքերը գրավել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող որոշ տարածքներ և կարևոր օբյեկտներ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի դեմ իրենց հարձակման ընթացքում։ Մասնավորապես, նրանք վերահսկողություն են հաստատել երկրի ամենամեծ՝ Օմար նավթահանքի և Դեր էզ-Զոր նահանգի արևելքում գտնվող Կոնոկո գազի հանքավայրի նկատմամբ։
