Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

19 հուն 2026 16:09

Պուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի

Պուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չունի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպելու որևէ անմիջական ծրագիր, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են կազմակերպվել շփումներ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռոդրիգեսը նախկինում հայտարարել էր, որ Վենեսուելան իրավունք ունի զարգացնել հարաբերությունները բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Իրանի։ Նա նշել էր, որ հարավամերիկյան երկիրը կզարգացնի հարաբերություններն աշխարհի ժողովուրդների հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր