Հայոց Ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի հարցը չի, ամբողջ մարդկությունն է Թուրքիայից պահանջելու պատասխան և ճանաչում          Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև       Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է    

21 հուն 2026 14:00

Կարծում եմ, մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, ֆինանսների նախարարը պարգևավճարների մասին

Կարծում եմ, մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, ֆինանսների նախարարը պարգևավճարների մասինՊետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարիներին, մեծ հաշվով չի փոխվել: 1-2 տարի առաջ քննարկում է եղել, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև որակյալ մասնագետներին, որոնք մեծ հաջողության են հասել, մասնավոր հատվածում բարձր աշխատավարձ են ստանում, պետական համակարգ ներգրավելը հեշտ չէ: Դրա  պատճառներից մեկն աշխատավարձն է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը՝  այդքան ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որտեղ կկարողանանք որոշ թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձը»,-ասել է նա, հավելելով՝ այդ մեթոդով աշխատավարձի բարձրացումը բոլորի համար միևնույն ձևով չի լինի, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի բարձր, մյուսների համար՝ մի փոքր պակաս:

Նա նշել է, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի խոցելի են, և պետք է նրանց մի փոքր ավելի բարձր վճարել:

«Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն  չզայրանա սրանից, որովհետև մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել»,-նշել է ֆինանսների նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր