Ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք
ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը և, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը` Newsmax-ին տված հարցազրույցի ժամանակ։«Նախ, մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով և ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք», - նշել է Վենսը։
Վենսի խոսքով՝ կղզու անվտանգությունն ապահովում է ոչ թե Դանիան, այլ Միացյալ Նահանգների ուժը։
«Սա կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։
