Տեսանյութ.Բոլոր երկրները տեղեկացված են, պաշտոնական հրավեր դեռ չի ուղարկվել.Համբարձում Մաթևոսյանը COP17 համաժողովի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփելով նախարարության 2025 թվականի գործունեությունը կարևորեց Էկոպարեկային ծառայության կայացումը և լիարժեք գործարկումը։ Պետական բյուջեից մոտ 6.3 միլիարդ դրամ է հատկացվել շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար, միաժամանակ աշխատանքներ են տարվել նաեւ մարզային ստորաբաժանումները լիարժեք համալրելու, ենթակառուցվածքներն ու տեխնիկական սարքավորումները բարելավելու ուղղությամբ։Նախարարը խոսեց նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP 17 համաժողովի նախապատրաստական գործընթացի մասին, որը այս փուլում արդեն նախարարության օրակարգի կարևոր մաս է ու զբաղեցնում է աշխատանքի զգալի հատվածը։
