Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուն 2026 12:35

Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է

Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է«Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Իրանը պատրաստ է կրկին բանակցել միջուկային հարցի շուրջ։ Իմ խորհուրդը մեր ամերիկացի ընկերներին՝ լուծեք իրանցիների հետ խնդիրները մեկ առ մեկ: Սկսեք միջուկային հարցից, լուծեք այն և մի՛ վերաբերվեք դրան որպես փաթեթային համաձայնագրի։ Եթե դրանք ներկայացնեք որպես փաթեթային համաձայնագիր, մեր իրանցի ընկերների համար շատ դժվար կլինի ընդունել և հաղթահարել այն»,- ասել է Ֆիդանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք կարողանանք իրավիճակն ավելի ընդունելի դարձնել, դա կօգնի», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր