Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

28 հուն 2026 13:03

Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք

Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանքԱյսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան, մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք:  Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմություն ուսումնասիրեք, կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար Սպարապետին վերացնելը: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ու՞մ գլխին պետք է թափվեր, մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,- նշել է նա:

Հարցին,  թե կարծու՞մ է արդյոք, որ բանակն այժմ կազմաքանդված է, պատասխանեց.

«Ոչ, ոնց կարող է բանակը կազմաքանդ լինի, ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր