Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

31 հուն 2026 09:25

Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»

Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 1,95 տրլն դրամ: Ընդ որում, ուշագրավ է, որ առաջատար տասնյակը վճարել է նշյալ գումարի մոտ 20 տոկոսը, չնայած որ 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ «լավագույն տասնյակի» վճարած հարկերը նվազել են մոտ 3,6 տոկոսով: Միևնույն ժամանակ 1000 խոշոր հարկատուների վճարած գումարի մոտ 47 տոկոսը վճարել են առաջին հիսնյակում գտնվող ընկերությունները:

Ցուցակի առաջատարը Մոբայլ սենթրն է, որին հաջորդում են «Գրանդ տոբակոն» ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինչ վերաբերում է ոլորտային կառուցվածքին, ապա հիսնյակում տեղ է գտել միանգամից 8 բանկ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկո բանկ, Յունիբանկ, Կենվերս բանկ, ԱյԴի բանկ, Էվոկաբանկ): Ինչպես միշտ, առաջատարների մեջ են նաև կապի երեք օպերատորները՝ Վիվա Արմենիա, Յուքոմ, Տելեկոմ Արմենիա:

Արտադրությամբ զբաղվող ընկերությունները լավագույն 50-ի մեջ 10-ն են, որոնցից երեքը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ (Գրանդ տոբակո, Ինթենեյշնլ Մասիս տաբակ, Սիգարոն): Հետաքրքիր է, որ առաջին հիսուն հարկատուների ցանկում սննդի արդյունաբերությամբ զբաղվող միայն երկու կազմակերպություն կա, որոնք վերջին տարիներին այս ոլորտի անփոփոխ առաջատարներն են: Խոսքը հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» և մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունների մասին է:

Ի հավելումն նշենք, որ հիսնյակում բավական զգալի տեղ են գրավում տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր