Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին          Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ       Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոսի վшխճանման առիթով    

01 փետ 2026 11:10

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել էՓետրվարի 1-ին, ժամը 08։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղի խաչմերուկից Ջերմուկի խաչմերուկ ընկած հատվածում,  տեղի  է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է: 

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր