Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

03 փետ 2026 09:40

Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Խոսքը ականջ, լեզու կտրելու հայտարարություններ արած Արթուր Հովհաննիսյանի մասին է, ով պարտվել է դատարանում:

Հիշեցնենք, որ 2023թ ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտապան հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղարը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:
Այս խոսքերի համար նա դատարանում պարտվել է, Էդգար Ղազարյանին վճարել 1մլն 250 հազար ՀՀ դրամ, բայց հրաժարվում է ներողություն խնդրել:

Աննա Վարդապետյանին ուղարկված հաղորդման մեջ, մասնավորապես, նշվում է․

«ԱԺ պատգամավոր, իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան-ը թույլ է տվել հանցանք՝ միտումնավոր չկատարելով դատարանի վճիռը»։ Մինչդեռ, օրենսդրությամբ «Դատարանի վճիռը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը քրեորեն պատժելի արարք է»։

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է իրավական ընթացակարգով արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնել՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայից 2017թ 0.24մգ թմրանյութ էր հայտնաբերվել և հարուցվել է քրեական գործ: Այսինքն՝ նա ձերբակալվել է թմրանյութի գործով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր