Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 15-ի համար          Խոպանչիների համար խնդիրներ են ստեղծվել․ «Հրապարակ»       Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին․ «Հրապարակ»    

03 փետ 2026 20:08

Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները

Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականություններըԱմենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները, այս մասին ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է Վեհափառին։

«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից», - ասաց Ջոն Էյբները։

Բագրատ սրբազանն Էյբներին 2 նամակ է տվել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն այս պահին տեղի է ունենում Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Նշենք, որ Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ ՀՀ էր այցելել 2025 թվականի նոյեմբերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր