Տեսանյութ.Աբու Դաբիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը          Փետրվարի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան. «Ժողովուրդ»    

04 փետ 2026 09:05

Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել»․ «Հրապարակ»

Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել»․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է ․ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։

Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձեւակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, եւ չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու եւ ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին։  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 04․ 02․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր