Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման
Այս պահին Բաքվի դատարանում հրապարակվում է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ հայերի դեմ շինծու գործով դատավճիռը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Բաքվում բանտարկված ռազմագերիներ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։
Մադաթ Բաբայանը, Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շինծու դատարանը Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել է 18 տարի ազատազրկման, Դավիթ Ալավերդյանին՝ 16 տարի ազատազրկման։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Դաշնակցական Դավիթ Իշխանյանը, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եթե դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու պահին մեղադրյալի 65-ամյակը լրացել է, նա չի կարող դատապարտվել ցմահ ազատազրկման։
Նրանց դեմ շինծու գործը ներառում է մեղադրանքների լայն շրջանակ, այդ թվում՝ «ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ցեղասպանություն և իշխանության զավթում»։
