Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ
Հայաստանը Ռուսաստանի դեմ որևէ բան չի փորձում անել, նման ընկալում Երևանում չկա և չի լինելու: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:«Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում լինի այս ընկալումը, որ Հայաստանը փորձում է ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, որ մենք փորձում ենք ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ, բարեկամ դաշնակից պետության դեմ: Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք նման ընկալում չունենք և երբեք չենք ունենա:
Սա սխալ է այն ամենի համար, ինչ մենք արդեն ունենք»,-ասել է Սիմոնյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
