Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 փետ 2026 22:36

ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել

ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասելՀայաստանի և Ռուսաստանի միջև կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք կախված են խորհրդարանական գծից, լրագրողներին ասել է Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք մեր կողմից, բնականաբար, կմղենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն», - նշել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Նա նշել է, որ ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին:

«Միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է աշխատում: ՌԴ-ի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել` ՀՀ–ի արտաքին առևտրի շուրջ 33%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս տարիների ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել ռուսական բիզնեսի կողմից, 40 նախագիծ Հայաստանում։ Սա վկայում է, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագրեր ունենք։ Կարծում եմ` առանց խորհրդարանական երկխոսության դա չի ստացվի»,–ասել է Մատվիենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր