Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել       Այո, Նարեկ Նալբանդյանն է վճարել դատարանի գրավս, ասաց թող այս հարցը ես լուծեմ, ես էլ համաձայնվեցի    

10 փետ 2026 20:03

ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել

ԱՄՆ-ի համար կարևոր է Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնելՈւշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր