Դու ինչի ես կենդանի, թալանչի անասուններ, ռադդ քաշի, այ համբալ, արմատախիլ եմ անելու բոլորիդ. Փաշինյանը՝ արցախցուն          Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին       Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին    

12 փետ 2026 12:28

Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համար

Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համարՕրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից՝ նախապես պետք է պլանավորեն և ապահովեն օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել երգչախմբային, կամ նվագախմբային: Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր և երգչախմբեր, ովքեր էլ չունեն՝ թող հրավիրեն, միջոցառման բյուջեից ուրիշ ատրիբուտների փոխարեն գումարը հատկացնեն կենդանի կատարումն ապահովելու համար:

Ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների ու միջոցառումների ժամանակ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել միայն այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են:

Ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում օրենքը սահմանում է ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգի հնչելը, օրհներգը պարտադիր կատարվելու է հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ»,- նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր