Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք
Ամեն պարագային մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ փոքր-ինչ փոխվում է Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը, այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները միևնույն է հավաքվելու են, քննարկելու զանազան հարցեր՝ հուզող մեր Եկեղեցուն, հատկապես՝ այսօրվա իրավիճակների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Որևէ մեկը չի կարող արգելք լինել մեր եպիսկոպոսներին՝ որևէ տեղ հավաքվելու, և նույնիսկ ոչ միայն հավաք, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Եպիսկոպոսաց ժողով անելու, այդ մտացածին, այդ ցնորամիտ բաները, որ Հայաստանից դուրս չի կարող լինել Եպիսկոպոսաց ժողով, դրանք պարզապես օդի մեջ գցած խոսքեր են։ Զարմանում եմ, որ ամեն անգամ մի խումբ ապիկարներ ուզում են մեր ժողովրդին տկարամիտի ու հիմարի տեղ դնել, բայց մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ ամենը»,- նշեց Նաթան Սրբազանը։
Հիշեցնենք՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։
Վեհափառի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
