Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում          «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները՝ ըստ ստացած քվեների       Մեկնարկում է Մեծ Պահքը, ինչ է խորհրդանշում այն, ինչից է պետք խուսափել    

16 փետ 2026 09:20

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, փետրվարի 16-ի աստղագուշակ

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, փետրվարի 16-ի աստղագուշակԽոյ
Այսօր աշխատեք շատ գործ չպլանավորել, լուծեք միայն առաջնային հարցերը: Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:

Ցուլ
Այսօր փորձեք սովորականից ավելի շփվող լինել, դրանից է կախված ձեր՝ անձնական կյանքում գրանցվող հաջողությունը: Ձեր չշփվող բնավորթյան պատճառով դուք վանում եք ձեր սիրած մարդուն:

Երկվորյակ
Սիրային հարաբերությունների առումով մի փոքր լարված օր է: Աշխատեք ձեզ հանգիստ պահել, լարվածությունը ձեր թշնամին է:

Խեցգետին
Կյանքի արագ ռիթմ. սա է ձեր նշանաբանը, բայց այսօր փորձեք տեմպը թուլացնել, ձեր մի փոքր հանգիստ նվիրեք:

Առյուծ
Բաց մի թողեք հաճելի երեկոյի հրավերը, շատ հնարավոր է հենց այնտեղ հանդիպեք ձեր 2-րդ կեսին:

Կույս
Ձեզ թույլ մի տվեք ծուլություն կոչվող շռայլությունը: Այսօր որքան հնարավոր է ակտիվ եղեք ամեն հարցում:

Կշեռք
Ձեզ մոտ հետաքրքիր գաղափարներ կառաջանան աշխատանքի հետ կապված, կիսվեք դրանցով ղեկավարության հետ և նրանց դա անպայման դուր կգա:

Կարիճ
Կհայտնվեք հակասական իրավիճակներում, կարևոր է ճիշտ և արագ որոշում կայացնելու ունակությունը:

Աղեղնավոր
Լավ ժամանակ է կարիերայի զարգացման համար: Շանսը բաց մի թողեք և ձեզ լավագույն լույսի ներքո ներկայացրեք:

Այծեղջյուր
Քիթներդ մի խոթեք այնտեղ, որտեղ ամենևին պետք չէ: Զբաղվեք ձեր գործերով, անձնականում եղած խնդիրները ձեզ լրիվ բավական են:

Ջրհոս
Արագ որոշումներ մի կայացրեք, օրը հնարավոր է անհաջող լինի, բայց մի շտապեք վերջ տալ օրինակ ինչ-որ մեկի հետ հարաբերություններին, որի հետ նոր եք սկսել շփվել:

Ձկներ
Դուք փորձում եք ամեն ինչ և բոլորին ղեկավարել: Դա սխալ մոտեցում է, թողեք, որ մարդիկ իրենք իրենց տեղը որոշումներ կայացնեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր