Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

03 մար 2026 12:29

Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել

Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անելՀեսա ընտրությունն է, ինչ իմպիչմենտ, ինչ փողոցային պայքար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ի հայտարարություններին ի պատասխան։ 

«Ընտրություններից 6 ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ օրենքով էլ չի թույլատրվում։ Ինչ մնում է ՀՀԿ-ին՝ հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել։ Ես չգիտեմ իմաստը որն է, զարմանում եմ՝ էս խելքով ոնց են երկիր ղեկավարել։ Դե ինչ՝ թող սկսեն»։ 

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ընտրություններից առաջ թոշակ բարձրացնելը ժուլիկություն է, որ ընտրությունները ՔՊ-ն վաղուց է կեղծել ու ՔՊ-ն չպետք է այլևս իշխանություն լինի՝ Սիմոնյանն առաջարկեց, որ Սերժ Սարգսյանը մասնակցի ընտրություններին, եթե կարող է։ «Սերժ Սարգսյանին որպես անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ գոյություն չունի, այլևս չի կարող ունենալ, այդ մարդը մերժված է։ Աբսուրդ է… իմպիչմերտ… թող վալերյանկա խմի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր