Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

04 մար 2026 14:24

Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՔիչ առաջ փակ գաղտնի քեվարկությամբ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 64–ը, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Օհանյանի թեկածությանը։

Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 21–ից, երբ Հռիփսիմե Հունանյանը հրաժարական ներկայացրեց։

Հանձնաժողովի նորընտիր նախագահը մասնագիտության բժիշկ-ստոմատոլոգ է, 2024–2025 թթ. եղել է «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ տնօրենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր