Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

11 մար 2026 20:17

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով անչափահասին նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել այլ վայր ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով անչափահասին նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել այլ վայր ու սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել:

Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և տեղափոխել այլ վայր, որտեղ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր