Տեսանյութ.Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչ եղանակ է սպասվում          Մարտի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»    

12 մար 2026 09:40

Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում․ «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մեծ միջոցառում է նախապատրաստում, որը, հավանաբար, տեղի կունենա մարտի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը կհայտարարվի Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին, որը մասնակցելու է հունիսի 7-ի համապետական ընտրություններին։
 
Դաշինքում կլինի 2 ուժ` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Էջմիածնի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրյանի «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Թեեւ դաշինքների համար անցողիկ շեմն այս ընտրություններից առաջ բարձրացել է՝ 7-ից դարձել 8 տոկոս, սակայն երկրորդ նախագահի թիմում կասկած չունեն, որ հաղթահարելու են շեմը, մի բան էլ ավելի:
 
Չնայած իշխանությունն ու իր քարոզչամեքենան համառորեն հակառակն են պնդում։ Ի դեպ, դաշինքի առաջին եռյակը 21 թվինն է. Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան: Անցած անգամ չորրորդ համարը Վահե Հակոբյանն էր` «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը, այս անգամ, հավանաբար, կլինի Սեւակ Խաչատրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր