Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

12 մար 2026 13:03

Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ

Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամՀՀ պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն, և այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գնահատել են պետական աշխատողների` 2025 թ. 2–րդ կիսամյակի արդյունքները և եկել այն եզրակացության, որ պետական մարմինների կատարած աշխատանքը մոտ է եղել սահմանված ամենաբարձր ամբողջությամբ կատարվածին։ Այդ պատճառով էլ որոշել են լրացուցիչ վարձատրություն տալ նրանց։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերանայվի նաև ՏԻՄ-երում լրացուցիչ վարձատրության հարցը։

«Սա պետության և համայնքի դասային աստիճանի մասին է։ Մենք չենք կարող հանդուրժել, որ տարածքներ թողնենք, որտեղ պրոցեսներ գեներացվեն, որոնք կառուցողական չեն»,–նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր