Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

12 մար 2026 18:02

Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնին

Արտաշատում «ՎԱԶ 2107»-ը վրшերթի է ենթարկել 49-ամյա հետիոտնինԱյսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Աստղիկ Ս․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծանր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր